Վանաձորի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Սիրելի վանաձորցիներ, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքների սիրելի՜ բնակիչներ,
Իմ և թիմակիցներիս անունից շնորհակալություն եմ հայտնում` մեզ բարձր վստահության քվե տալու համար։ Մենք փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. այսուհետ մեզ համար կա մեկ միասնական միավոր ` Վանաձոր խոշորացված համայնքի բնակչություն։
Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին և ավագանու անդամներին, ովքեր կլինեն ավագանու կազմում, հարգանքներս` նաև մյուս մասնակից ուժերին։
Միասին շարունակելու ենք աշխատել հանուն մեր համայնքի` ի շահ Հայաստանի Հանրապետության»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մի շարք տեղամասերում առաջատար է եղել։
23/47 «Մամիկոն Ասլանյան» դաշինք-87, ՔՊ-47, ՀԱՍԿ-35
23/9 «Մամիկոն Ասլանյան» դաշինք-187, ՔՊ-144, ՀԱՍԿ-59
23/13 «Մամիկոն Ասլանյան» դաշինք -145, ՔՊ -135, ՀԱՍԿ – 94
23/42 «Մամիկոն Ասլանյան» դաշինք-245, ՀԱՍԿ-70, ՔՊ-163, Ապրելու երկիր-64, Հայրենիք-55
23/42 «Մամիկոն Ասլանյան» դաշինք-247, ՀԱՍԿ-70, Ալյանս-9, ՔՊ-163, Հանրապետություն-29, Ապրելու երկիր-64, ԼՀԿ-36, Հայրենիք-55, ԲՀԿ -8, ՀԿԿ-12
23/35 «Մամիկոն Ալանյան» դաշինք-266, ՔՊ-211, ՀԱՍԿ-59։