Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Իրավաբան.net լրատվական կայքը համագործակցության է հրավիրում հետաքննող լրագրողների։
Պահանջվող հատկանիշներ`
- Որպես հետաքննող լրագրողի աշխատանքային փորձ,
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Ավելին սովորելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու մոտիվացիա,
- Ջանասիրությամբ աշխատելու ցանկություն և կարողություն,
- Ակտիվություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն:
- Լուսանկարհանման, տեսանկարահանման իմացությունը կդիտվի առավելություն:
- ՊԱՐՏԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ։
Առավելություն կտրվի իրավական, հակակոռուպցիոն ոլորտում աշխատանք կատարած լրագրողներին։
Աշխատավարձը՝ գործարքային։
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV), իրենց կողմից պատրաստված նյութերի օրինակներն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև դեկտեմբերի 20-ը, ժամը 18:00-ը` նամակի վերնագրում նշելով՝ «Հետաքննող լրագրող»: