Հայաստանի 9 մարզերի 36 խոշորացված համայնքներում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ, էլեկտրոնային տարբերակով ստացված նախնական տվյալներով, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 1 մլն 112 հազար 396 քաղաքացիներից 230 հազար 814-ը կամ 20,75 տոկոս։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։