«Ազատագրական շարժման» մասնակիցները հասել են Էջմիածին

«Ազատագրական շարժման» մասնակիցները, որոնք երթ-ուխտագնացություն էին կազմակերպել Հանրապետության Հրապարակից դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, արդեն հասել են այնտեղ։

«Սիրելի հայրենակիցներ, մենք Երևանի Հանրապետության Հրապարակից դուրս եկանք ուխտագնացության դեպի Էջմիածին և այս պահին մենք արդեն Էջմիածին ենք մտել։ Հիմա Մայր Աթոռի մոտ հավաքվելու ենք և այնուհետև գնալու ենք Սուրբ Գայանե վանք, տեղում արդեն կխոսենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց շարժման մասնակից, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել