Երբ կարող է անձը ենթարկվել քրեական պատասխանատվության

ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնվեց տարին լրացել է նախքան հանցանք կատարելը: Իսկ այն անձինք, որոնց տասնչորս տարին լրացել է մինչև հանցանքը կատարելը, ենթակա են քրեական պատասխանատվության սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջինծանրության վնաս պատճառելու, մարդուն առևանգելու, բռնաբարության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, գողության, կողոպուտի, շորթման, առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու, ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամվնասելու, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր հափշտակելու կամ շորթելու,տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելու, խուլիգանության համար:

Հիշյալ hոդվածը սահմանում է նաև, որ եթե անձը հասել է հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված տարիքի, սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքովընդունակ չի եղել ամբողջ չափով գիտակցել իր արարքի բնույթն ու նշանակությունը կամ ղեկավարել դա, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել