Այս պահին իրավիճակը լարված է, գյուղում լսելի են կրակոցների ձայները․ Թագուհի Թովմասյանը խոսել է Գեղամասարի համայնքապետի հետ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգություն է սկսվել։

Այս պահին տիրող իրավիճակի մասին հավաստի լուրեր իմանալու համար անմիջապես կապվեցի Գեղամասար համայնքի ղեկավարի՝ Հակոբ Ավետյանի հետ։

Համայնքապետը նշեց, որ այս պահին իրավիճակը լարված է, գյուղում լսելի են կրակոցների ձայները, և խոսվում է մեկ զոհի մասին։

Հետեւողականորեն սպասում եմ ՊՆ պաշտոնական հայտարարությանը. միգուցե լարվածության այլ օջախներ էլ կան»:

Ինչպես արդեն հայտնել էինք, Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել:

Արդյոք տուժածներ կան, թե ոչ հարցին պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ տվյալները ճշտվում են:

Նշենք, որ իրավիճակի հետ կապված զարգացումների և զոհերի ու վիրավորների մասին հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից Իրավաբան․net-ին հայտնեցին, որ քիչ հետո կհրապարակվի հայտարարություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել