Հայ արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանին հունիսի 14-ին Երևանի Վաղարշյան փողոցի իր բնակարանում գտել են սպանված: Ոստիկանությունից հայտնել են, որ այս պահին ոստիկանները դեպքի վայրում են, և հանգամանքները պարզվում են:
1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:
1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր և ավագ խմբագիր:
1979-81-ին գրական աշխատող էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982-ից «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն է:
1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ:
Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին:
Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում: 1986-ի փետրվարին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ և հետո», «Երկրապահը և քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» և այլն):
Իրավաբան.net