Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկ

1. Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգումը նդգրկված 36.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ

2. 1-ին խմբի հաշմանդամներ

3. 2-րդ խմբի հաշմանդամներ

4. 3-րդ խմբի հաշմանդամներ

5. Հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան)

6. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք

7. Միածնող երեխաներ (մինչև 18 տարեկան)

8. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան) և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան)

9. Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ

10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ

11. Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

12. Բռնադատվածներ

13. Բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ

14. Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան) մինչև 7 տարեկան երեխաներ

15. 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն), ինչպես նաև խաղաղ ժամանակ վարժական հավաքների ու զորախաղերի կանչված զինապարտները` ամբուլատոր և հիվանդանոցային փորձաքննության մասով

16. Զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ

17. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ

18. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ

19. Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ

20. Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ.

21. Մինչև 8 տարեկան, ինչպես նաև 12 տարեկան երեխաներ ու 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք (մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության գծով).

22. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և ետծննդյան շրջանում (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով)

23. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել