Պետք էր դիմանալ հնչող անհիմն քննադատությանը, թե իբր նման ծառայություն մեր երկրին պետք չէ․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2019-ի գարնանը գործարկված սանիտարական ավիացիան մինչ օրս հարյուրավոր կյանքեր է փրկել, այդ թվում՝ բազմաթիվ երեխաների և 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված մեր բազմաթիվ հերոս զինծառայողների։

Ծառայության գործարկումը հեշտ չէր և ամիսների համակարգված աշխատանք պահանջեց Armenian Helicopters LLC-ի հետ։ Նաև պետք էր դիմանալ հնչող անհիմն քննադատությանը, թե իբր նման ծառայություն մեր երկրին պետք չէ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել