Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2019-ի գարնանը գործարկված սանիտարական ավիացիան մինչ օրս հարյուրավոր կյանքեր է փրկել, այդ թվում՝ բազմաթիվ երեխաների և 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված մեր բազմաթիվ հերոս զինծառայողների։
Ծառայության գործարկումը հեշտ չէր և ամիսների համակարգված աշխատանք պահանջեց Armenian Helicopters LLC-ի հետ։ Նաև պետք էր դիմանալ հնչող անհիմն քննադատությանը, թե իբր նման ծառայություն մեր երկրին պետք չէ»։