2013 թ. 5 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործության 30 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 42-ի դիմաց:
Նշված 30-ից բացահայտվել է 26-ը կամ 86.7 տոկոսը՝ նախորդ տարվա 81 տոկոսի դիմաց (2012 թ.՝ 42-ից բացահայտվել է 34-ը):
Արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված դեպքերի նվազում 12-ով կամ 28.5 տոկոսով:
2013 թ. 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է հրազեն-ռազմամթերքի ապօրինի շրջանառության 232 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 190-ի դիմաց:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, նշված 232-ից բացահայտվել է 227-ը կամ 97.8 տոկոսը: