ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի N 138-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետը՝ հաստատել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի»։
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
- Ժաննա Անդրեասյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
- Ալեքսանդր Շագաֆյան – ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար
- Կարեն Քեռյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ
- Արմենակ Խաչատրյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
- Լուսինե Գրիգորյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
- Արտակ Պողոսյան – «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
- Արտաշես Թորոսյան – «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»հիմ նադրամի տնօրեն (համաձայնությամբ)
- Արաքսյա Սվաջյան – «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
- Քրիստինե Ծատուրյան – «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
- Արմեն Ծատուրյան – «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» պետական ոչ
առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
- ԷդուարդՂազարյան – Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետականմանկավարժական համալսարանի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
- Համլետ Հարությունյան – Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետականմանկավարժական համալսարանի պրոֆեսոր, տեխ. գիտ.
դոկտոր. - Լեմս Ներսիսյան – Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, մանկ. գիտ. դոկտոր
- Սամվել Պիպոյան – Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, կենս. գիտ. դոկտոր կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
- Կամո Վարդանյան – Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, հոգ. գիտ. դոկտոր
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
- Նոնա Խաչատրյան – Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի սովորող
- Նարեկ Գրիգորյան – Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի սովորող
- Էլեն Ավետիսյան – Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի սովորող
- Համլետ Պետրոսյան – Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի սովորող
- Արմինե Հարությունյան – Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի սովորող