Քոչարայանականները մինչև ընտրության օրը փորձում են չերևալ քարոզարշավներում, որպեսզի չվանեն մարդկանց․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ԱԺ-ում միտք հնչեցրի, որ Առուշ Առուշանյանի հայրը Գորիսում ծեծել է բոլորի դռները, ասել, որ ինքը ձայն չէ խնդրում քաղաքական նպատակներով, այլ ձայն է խնդրում, որպեսզի որդին ազատ արձակվի և որ ամբողջ քարոզարշավի ընթացքում Առուշանյան դաշինքը ամեն կերպ փորձել է դիստանցավորվել Քոչարյանից։

Առաջին մտքի մասով․ սիրելի գորիսեցիներ, դուք ՝ մեզ դատավոր։ Ձեզ կամ նման բան ասվել է, կամ չի ասվել։ Երրորդ տարբերակ չկա։ Հիմա եթե ասվել է ու հերքվում է հենց ասողի կողմից, ձեր խիղճը իրեն դատավոր։ Դրանից ավել կամ պակաս ոչ ասել եմ, ոչ կասեմ։

Երկրորդ մասով․ սիրելի կապանցիներ, ինչպես Գորիսում Առուշանյանի քարոզարշավի ժամանակ էր բոլորին ասվում, որ էստեղ Քոչարյանն ու Փաշինյանը կապ չունեն, էստեղ մեր Առուշի հարցն է, նույն կերպ էլ, վստահ եմ՝ ձեզ է ասվում Փարսյանի մասով ու, իհարկե, արդեն իսկ երևակայում են, թե ինչե՜ր կասեին, եթե նաև Փարսյանը հաղթեր։

Մի հավատացեք մտքին, որ ՏԻՄ ընտրությունը ու կամ ցանկացած ընտրություն կարող է ապաքաղաքական լինել, մի հավատացեք, որ երեք ամիս առաջ ձեզ Քոչարյանին ընտրելու կոչ անողը, նրա հանրահավաքին կանչողը այսօր հանկարծ լրիվ կտրվել է նրանից։

Քոչարայանականների ստրատեգիան պարզ է․ նրանք մինչև ընտրության օրը փորձում են չերևալ քարոզարշավներում, որպեսզի չվանեն մարդկանց, իսկ ընտրություններում դրական արդյունքի դեպքում ասում են, որ դա իրենց հաղթանակն է, Քոչարյանի հաղթանակն է։

Ես վստահ եմ, որ դուք այս երկքայլ օպերացիայում չպիտի մոլորվեք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել