Կառավարության նիստում որոշում ընդունվեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին ազատել պաշտոնից:
Արագածոտնի մարզպետ նշանակվեց «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Գևորգյանին աշխատանքի համար, իսկ Ռազմիկ Պետրոսյանին շնորհավորեց ու հաջողություններ մաղթեց:
Ավելի վաղ Պետրոսյանը ազատվել է փոխմարզպետի պաշտոնից։