Արագածոտնի նոր մարզպետ կնշանակվի Ռազմիկ Պետրոսյանը, ով զբաղեցնում է փոխմարզպետի պաշտոնը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռազմիկ Պետրոսյանը։
«Առաջարկ է եղել, ես էլ համաձայնել եմ»,-նշեց նա։
Ինչպես արդեն հայտնել ենք, Արագածոտնի մարզպետի պաշտոնը 2018 թվականի հոկտեմբերի 16-ից զբաղեցնում էր Դավիթ Գևորգյանը, ով հոկտեմբերի 27-ին հրաժարական է տվել: