ՀՀ փոխվարչապետ Սուրեն պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ստեփանավան կատարած այցի ընթացքում ծանոթացել եմ տարվող շինարարական աշխատանքներին։
Հիմնանորոգվում է Ստեփանավանի կենտրոնական` Բաղրամյան փողոցն` իր բոլոր ենթակառուցվածքներով:
Հիմնանորոգումն իրականացվում է պետական միջոցներով` Վանաձորից-Տաշիր ճանապարհի նորոգման շրջանակում:
Ստեփանավանի Բաղրամյան փողոցում խնդիր կար նաև ջրատարների, կոյուղատարների և մայթերի նորոգման հետ կապված, և այս նպատակով կառավարությունը լրացուցիչ 300 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել, որի շնորհիվ առավելագույնը երկու ամիս անց կահավորված և լիարժեք ավարտուն տեսքով ճանապարհը կհանձնվի շահագործման»: