Նախորդ տարվա փաստաբանների գործադուլից հետո իշխանությունների տված խոստումները Վճռաբեկ դատարանի գործունեության մեջ որևէ դրական տեղաշարժ չեն արձանագրել: Այս մասին փաստաբանների կողմից հայտարարված երկօրյա գործադուլի պատճառների վեաբեյալ կազմակերպված քննարկաման ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Լիպարիտ Սիմոնյանը:
Նրա կարծիքով` անցյալ տարվանից մինչ օրս դատական համակարգում ճգնաժամն ավելի է խորացել. «Վճռաբեկ դատարանը պետք է կատարի ինչպես Սահմանադրության 27-րդ հոդվածի, այնպես էլ Սահմանադրական դատարանի որոշումները: Դատական համակարգում շարունակվում են կիրառվել երկակի ստանդարտներ: Դատական ատյանների կողմից կայացվող դատական ակտերը հաճախ հակասում են մեկը մյուսին, իսկ դրանց վերաբերյալ վճռաբեկ բողոքները, կրկին առանց պատճառաբանության կամ կրկնվող և ոչինչ չասող պատճառաբանությամբ, վերադարձվում են»:
Սիմոնյանի խոսքերով՝ Վճռաբեկ դատարանը Սահմանադրությամբ և օրենքով օժտված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը և պետք է նպաստի իրավունքի զարգացմանը, սակայն գործնականում այն շողվել է այդ ուղղուց. «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու իրական չափանիշները և գործընթացները շարունակվում են մնալ ստվերում: Այս կամ այն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելու կամ չընդունելու հեռանկարը որևէ տրամաբանական վերլուծության ենթական չէ»: