Դատական համակարգում շարունակվում են կիրառվել երկակի ստանդարտներ. փաստաբան Լիպարիտ Սիմոնյան

Նախորդ տարվա փաստաբանների գործադուլից հետո  իշխանությունների տված խոստումները Վճռաբեկ դատարանի գործունեության մեջ որևէ դրական տեղաշարժ չեն արձանագրել:  Այս մասին փաստաբանների կողմից հայտարարված երկօրյա գործադուլի պատճառների վեաբեյալ կազմակերպված քննարկաման ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Լիպարիտ  Սիմոնյանը:

Նրա կարծիքով` անցյալ տարվանից մինչ օրս դատական համակարգում ճգնաժամն ավելի է խորացել. «Վճռաբեկ դատարանը պետք է կատարի ինչպես Սահմանադրության 27-րդ հոդվածի, այնպես էլ Սահմանադրական դատարանի որոշումները: Դատական համակարգում շարունակվում են կիրառվել երկակի ստանդարտներ: Դատական ատյանների կողմից կայացվող դատական ակտերը հաճախ հակասում են մեկը մյուսին, իսկ դրանց վերաբերյալ վճռաբեկ բողոքները, կրկին առանց պատճառաբանության կամ կրկնվող և ոչինչ չասող պատճառաբանությամբ, վերադարձվում են»:

Սիմոնյանի խոսքերով՝  Վճռաբեկ դատարանը Սահմանադրությամբ  և օրենքով օժտված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը և պետք է նպաստի իրավունքի զարգացմանը,   սակայն գործնականում այն  շողվել է այդ ուղղուց. «Վճռաբեկ  բողոքը վարույթ ընդունելու իրական չափանիշները և գործընթացները շարունակվում են մնալ ստվերում: Այս կամ այն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելու կամ չընդունելու հեռանկարը որևէ տրամաբանական վերլուծության ենթական չէ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել