Ո՞ր դեպքերում հողամասերը սեփականատերերից վերցվում են անհատույց

Սեփականատերերից հողամասերը դատական կարգով անհատույց վերցվում են ՀՀ Հողային օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ` հողային օրենսդրության հետևյալ դիտավորյալ և պարբերաբար խախտումների համար`

1) հողերի աղտոտումը ռադիոակտիվ և քիմիական նյութերով, արտադրական թափոններով, կեղտաջրերով, թունավորումը մանրէապարազիտային և կարանտինային օրգանիզմներով, ծածկելը մոլախոտերով.
2) հողի բարելավմանը, դա հողմային և ջրային հողատարումից պահպանելուն, հողի վիճակը վատթարացնող այլ գործընթացների կանխմանն ուղղված պարտադիր միջոցառումներ չիրականացնելը, ինչպես նաև հողի, դրա բերրի շերտի, բնական պաշարների, հնէաբանական և պատմամշակութային ժառանգության օբյեկտների փչացումն ու ոչնչացումը կանխարգելող միջոցառումներ չձեռնարկելը.
3) հողն այլ բնական պաշարների ոչնչացմանը կամ պարբերաբար վնաս պատճառելուն հանգեցնող եղանակներով օգտագործելը.
4) բնապահպանական, բնական արգելանոցային, առողջարարական, հանգստի համար նախատեսված և օգտագործման հատուկ պայմաններ ունեցող այլ հողերի, ինչպես նաև ռադիոակտիվ և քիմիական ախտահարման ենթարկվող հողերի օգտագործման սահմանված ռեժիմի խախտումը.
5) հողերի օգտագործումը մարդկանց առողջությանը վնաս պատճառելուն հանգեցնող կամ նման վնաս պատճառելու իրական վտանգ ստեղծող եղանակներով.
6) երեք տարի շարունակ գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերը չօգտագործելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել