Ներկայանալով ավտոդպրոցի աշխատակից՝ խաբեությամբ գումար է կորզել

Հունիսի 7-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ոստիկանություն հրավիրված տղամարդը հայտնել է, որ 2012 թ. դեկտեմբերի վերջերին 1972 թ. ծնված Նվեր Ա.-ն Մասիս քաղաքում ներկայանալով Մասիսի ավտոդպրոցի աշխատակից, չարաշահելով իր վստահությունը, իր որդուն վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար խաբեությամբ իրենից վերցրել է 128.000 դրամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Նվեր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել