Հարկային մարմնիկամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել վերադասության կարգով՝ հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին կամ բողոքարկվել դատարան:
Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև հարկային վեճերի լուծման նպատակով գործում է հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը:
Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, վերադաս հարկային մարմնում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է նախագահից և ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազորեն, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:
Հարկային մարմնի կամ հարկայինծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել դատարան՝ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: