Բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելը և փոփոխելը

Եթե անձի առողջական վիճակը բարելավվելուց կամ լրիվ առողջանալուց հետո վերանում է բժշկական բնույթի հարկադրական միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը, դատարանը, բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, առողջապահության մարմնի միջնորդությամբ քննում է բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու հարցը:

Բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու մասին միջնորդություն կարող են հարուցել մերձավոր ազգականները և այլ շահագրգիռ անձինք:

Բոլոր հարցերը լուծում է այն բժշկական հաստատության գտնվելու վայրի դատարանը, որտեղ կիրառվում են բժշկական բնույթի հարկադրական միջոցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել