Վերաքննիչ բողոքի հիման վրա ստացված գործերի քննությունը վերաքննիչ դատարանն սկսում է քրեական գործը կամ նյութըստանալու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում:
Հարգելի պատճառների առկայության դեպքում գործը քննող դատարանի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչավելի, քան 10 օրով:
Վերաքննիչ դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում կայացնել ողջամիտ ժամկետում: Գործի քննության ողջամիտ ժամկետըորոշելիս հաշվի է առնվում նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամկետը: