ԱԱԾ պահեստազորի սպաների միության նիստը ողջունեց Շիրակի մարզում Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ միության կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը

Ակտիվի, համակարգում աշխատած սպայակազմի մասնակցությամբ կայացավ ԱԱԾ պահեստազորի սպաների միության նիստը: Այս մասին տեղեկանում են «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ից։

Ներկայացվեցին տնտեսվարող սուբյեկտների հետ ծավալած աշխատանքային, բարեգործական ծրագրերի ընթացքը, ընդլայնվող համագործակցության հեռանկարները: Նշվեց, որ միության համար սկզբունքային կարևորության հարցեր են պահեստազորի սպաներին ինչպես աշխատատեղերով ապահովելու, նրանց, նրանց ընտանիքների սոցիալական խնդիրներին միտված քայլերը, այնպես էլ նրանց ունեցած վաստակի, հասարակական դերի կարևորումը, իմացությունը, փորձն ու հմտությունը հասարակությանը, երկրին, ազգային անվտանգության խնդիրներին ծառայեցնելը: Նիստի մասնակիցներին ներկայացվեց «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի խորհրդի նոր անդամը: Արկադի Բալյանը պատասխանեց ներկաների հարցերին, ներկայացրեց խորհրդի կազմում իր
գործունեության տեսլականը:

Նիստը ողջունեց Շիրակի մարզում Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ միության կառուցվածքային ստորաբաժանման, ինչպես նաև նրա հիմնադրած «Գրոմ սեքյուրիթի» պահնորդական ծառայության
գործունեությունը, որն ակնկալվող աշխատեղեր է պահեստազորայինների համար:

Հաշվի առնելով Շիրակի մարզի օրինակը` քննարկվեց նաև հանրապետության մյուս մարզերում նմանատիպ կառույցներ ստեղծելու նպատակահարմարությունը: Նիստի մասնակիցներն անդրադարձան նաև երկրում ու նրա շուրջ ծավալվող զարգացումներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել