Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հայոց արծիվներ» ջոկատի անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի անդամներին՝ հրամանատար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահականից։

Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել «Հայոց արծիվներ»-ի կողմից տարիներ շարունակ իրականացվող գործունեությունը երիտասարդ սերնդի շրջանում ռազմահայրենասիրական ոգու դաստիարակման ուղղությամբ և երախտագիտություն հայտնել ազգի համար ծանր շրջափուլում հայրենիքին նեցուկ լինելու համար։

Խաչիկ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ «Հայոց արծիվներ»-ը ջանք չեն խնայելու Արցախի շուրջ հայությանը համախմբելու գաղափարի իրականացման և Արցախը կառուցելու ու շենացնելու գործին աջակցելու համար։

Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես նաև անվտանգային մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել