Վարչական ո՞ր գործերն են ՀՀ պաշտպանության նախարարության մարմինների քննությանը ենթակա

ՀՀ պաշտպանության նախարարության մարմինները քննում են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքի 123 հոդվածով (), 124 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 125 հոդվածի առաջին մասով և 127 հոդվածի երրորդ մասով նախատեսված (ՀՀ զինված ուժերի տրանսպորտային միջոցների զինծառայող վարորդների և զորահավաքների կանչված զինապարտ վարորդների կողմից կատարված), 207-213 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

ՀՀ պաշտպանության նախարարության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն.

1) ՎԻՎ օրենսգրքի 207-213 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` զինվորական կոմիսարները.
2) 2) ՎԻՎ օրենսգրքի 123 հոդվածով, 124 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 125 հոդվածի առաջին մասով և 127 հոդվածի երրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների համար ռազմական ոստիկանության զինվորական ավտոմոբիլային տեսչության (այսուհետ` զինվորական ավտոմոբիլային տեսչություն) պաշտոնատար անձինք` պետը կամ պետի տեղակալը, զինվորական որակավորման հանձնաժողովի նախագահը, ավագ տեսուչը, տեսուչը, ինչպես նաև սահմանված կարգով զինվորական ավտոմոբիլային տեսչության (այսուհետ` զինվորական ավտոմոբիլային տեսչություն) արտահաստիքային տեսուչների կողմից նշանակվող սպաները, պրապորշչիկները և միչմանները` նախազգուշացման ձևով:

ՀՀ զինված ուժերի տրանսպորտային միջոցների զինծառայող վարորդների և զորահավաքների կանչված զինապարտ վարորդների կողմից կատարված այն խախտումների նյութերը, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն տուգանք, ՀՀ պաշտպանության նախարարության սահմանած կարգով զինվորական ավտոմոբիլային տեսչությունը հանձնում է համապատասխան հրամանատարներին (պետերին)` ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար:

ՀՀ զինված ուժերի տրանսպորտային միջոցների զինծառայող վարորդների և զորահավաքների կանչված զինապարտ վարորդների կողմից կատարված այն խախտումների վերաբերյալ արձանագրությունները, որոնց համար կարող է վարչական տույժ նշանակվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով, զինվորական ավտոմոբիլային տեսչությունը հանձնում է ճանապարհային ոստիկանությանը այն կարգով, որ սահմանել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՀՀ ոստիկանության հետ համատեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել