Արթիկում ամուսինը խեղդամահ է արել 27-ամյա կնոջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 1-ին, ժամը 01.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել տանտիրուհին՝ ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Ցողիկ Այվազյանը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել էր, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, բնակարանում, խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, Ցողիկ Այվազյանին խեղդամահ է արել ամուսինը` 1976 թ. ծնված Արտյոմ Ղազարյանը:

 

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ սպանության փաստի առթիվ ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով:
Արտյոմ Ղազարյանը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել