Սփյուռքահայ մասնագետները վերապատրաստել են Հայաստանի բոլոր մարզերի ուսուցիչներին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնում է․

«Երևանի և ՀՀ մարզերի տասնյակ տնօրեններ և ուսուցիչներ հավաքվել էին՝ նշելու իրենց մեկամյա վերապատրաստման ավարտը, որը կրում էր «Դպրոցի կառավարում» թեման և իրականացվում սփյուռքահայ մասնագետների կողմից: Վկայականների հանձնման ընթացքում  17 ուսուցիչներ ստացան նաև պարգևներ հայկական ինքնության և մշակույթի դասավանդման գործում ցուցաբերած առաջընթացի համար:

Դասընթացը կազմակերպել էին սփյուռքահայ մասնագետներ Նարինե Սիրականյանը և Օննիկ Բայրամյանը, ովքեր ՀՀ պետական կառավարման համակարգին էին միացել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակներում: 250 դպրոցների շուրջ 1600 տնօրեններ, փոխտնօրեններ և ուսուցիչներ ստացել են օնլայն և օֆլայն վերապատրաստումներ՝ ձեռք բերելով նորագույն դասավանդման տեխնոլոգիաներ և հմտություններ: Դասընթացի թեմաները ներառել են տարբերակված դասարանի պարզ մոդելը, ուսուցիչների գնահատման համակարգը, կատարողականի չափորոշիչները և այլն:

«Ինչպես էլ անվանենք այս դասընթացները, դրանք սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավման վառ օրինակ են: Կրթության միջոցով մենք կարող ենք հասնել մեր ազգային նպատակներին՝ ստեղծելով ապահով, գիտելիքահեն և առաջադեմ երկիր»,-նշեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Մայրաքաղաք Երևանի, Լոռու, Տավուշի, Արարատի, Սյունիքի մազերի ուսուցիչներն ընդգծեցին, որ վերապատրաստման արդյունքում զգացել են մասնագիտական աճ  և դասավանդման մշակույթի փոփոխություններ:

Նարինեի և Օննիկի դասընթացն այնքան դրական արձագանք է ստացել ուսուցիչների և դպրոցների ղեկավարների կողմից, որ նրանք ստեղծել են «Քեզ համար, Հայաստան» հասարակական կազմակերպությունը շարունակելու համար իրենց առաքելությունը: Ավելին, այդ կազմակերպության շրջանակներում նրանք նպատակ ունեն Հայաստանում ստեղծել 5-10 STEAM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա) լաբորատորիաներ և վերապատրաստել համապատասխան ուսուցիչների: Նրանք կներդնեն ջանքեր և ֆինանսական ռեսուրսներ այս ամենը կյանքի կոչելու համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն նվիրյալ ուսուցիչներին, որոք միշտ պատրաստ են ողջունել փոփոխությունները և պատրաստ լինել ապագա սերունդին»,- ասաց նախկին «իԳործ»-ական, «Քեզ համար, Հայաստան» Հ/Կ-ի փոխնախագահ Նարինե Սիրականյանը:

«Հայաստանի և Արցախի կրթական գործի կազմակերպիչները 21-րդ դարի այն օրինակներն են, որոնք ապագա սերունդներին ուղղորդելու են հաղթանակների: Ես բախտավոր եմ հնարավորություն ունենալ նպաստել նրանց գործին և կշարունակեմ անել լավագույնը նրանց մասնագիտական հմտությունների զարգացման համար»,-նշեց նախկին «իԳործ»-ական, «Քեզ համար, Հայաստան» Հ/Կ-ի  նախագահ Օննիկ Բայրամյանը:

Վրաստանից վերադարձած Նարինե Սիրականյանը և Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած Օննիկ Բայրամյանը նախորդ մեկ տարին «իԳործ» ծրագրի շրջանակներում ներգրավված են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատանքներին:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին

Հիմնվելով 2019 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների  զարգացման և իրականացման ռազմավարությունների և քաղաքականության մշակման համար: Այն ներառում է հայրենադարձության գործընթացի աջակցությունն ու խրախուսումը, հայրենադարձների ինտեգրման գործընթացի հեշտացումը, սփյուռքի ներուժի քարտեզագրումը և այլն: Գրասենյակը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցում ներգրավված են ներկայացուցիչներ սփյուռքի հայ համայնքներից: Ընթացիկ գործունեության և ծրագրերի մասին ավելի իմանալու համար այցելեք գրասենյակի կայք՝ http://diaspora.gov.am/hy, հետևեք մեզ սոցցանցերում՝ @DiasporaGovAm կամ գրեք [email protected] էլ. հասցեով»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել