Ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին տրամադրված տեղեկությունները վերջիններիս կողմից կարող են օգտագործվել միայն օրենքում նշված նպատակներով:
Այդ տեղեկություններն առանց հայտարարատուի համաձայնության չեն կարող տրամադրվել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկատվությունը, դրա աղբյուրները բաց են և վերադաս մաքսային մարմնի կողմից ենթակա են հրապարակման` դրանց կիրառումից առնվազն տասն օր առաջ:
Վերը նշված պահանջը չի տարածվում Մաքսային օրենսգրքի 88 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկատվության և դրա աղբյուրների վրա: Մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող նշված տեղեկատվությունը և դրա աղբյուրները բաց են, բացի օրենքով պահպանվող գաղտնի տեղեկատվությունից, և կարող են հրապարակվել վերադաս մաքսային մարմնի նախաձեռնությամբ: Ապրանքների մաքսային արժեքի որոշման համար արտարժույթի փոխարկում իրականացնելիս օգտագործվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` տվյալ ապրանքների հայտարարագրման օրը հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: