ՀՀ քաղաքացու անձնագրերի տպագրության գործընթացում բարդություններ կան. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական բաժին դիմող քաղաքացիներին հայտնում է, որ լոգիստիկ և տեխնիկական այլ խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացու անձնագրերի տպագրության գործընթացում Հայաստանի Հանրապետությունում առաջացել են որոշակի բարդություններ։

«Անձնագրերի ձևակերպման համար կարգով սահմանված ժամկետների խախտման կապակցությամբ հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Տարվում են աշխատանքներ առաջացած խնդիրների կարգավորման ուղղությամբ»,-նշված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել