Քաղաքական կոմբինացիան միանշանակորեն կարելի է խաղարկել․ արևելագետը՝ Էրդողանի հայտարարության մասին

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրքիայի նախագահն արձագանքել է Հայաստանի վարչապետի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման առումով Թուրքիայի կողմից դրական ազդակների գնահատման վերաբերյալ հայտարարությանը՝ բավականաչափ նուրբ դիվանագիտական ձևակերպումներ պարունակող տեքստով ակնարկելով Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման պատրաստակամության մասին։

Այս զարգացումներն անհրաժեշտ հետևողականության ապահովման պարագայում կարող են հիմք հանդիսանալ առնվազն երկկողմ քաղաքական գործընթացի մեկնարկի համար՝ անկախ դրա հաջողման հավանականությունից։

Չնայած թուրք-ադրբեջանական օրակարգերը ներկա շրջափուլում առավելագույնս ներդաշնակեցված են, այնուամենայնիվ, այս քաղաքական կոմբինացիան միանշանակորեն կարելի է խաղարկել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել