Կատարվել է 5618 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք․ ԱՆ

Օգոստոսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 336 դեպք, որոնցից 226 292-ն` առողջացած, 4807-ը` մահվան ելքով:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9086 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 530 099 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5618 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք: Ունենք 329 առողջացած, 11 մահվան դեպք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել