Փաշինյանի որոշմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ՀՀ կատարած այցի ծախսերը կատարվել են պետբյուջեից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին որոշում է ստորագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի ծախսերի մասին։

Որոշման մեջ ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության 2021 թվականի օգոստոսի 8-10-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել