Շատերի տանը հիմա ողբերգություն է, պետք է Եռաբլուրի տապանաքարերի հարցը լուծել ծնողների հետ. Գեղամ Նազարյան

«Պատերազմից առաջ պետք էր լսել ԳՇ պետին, որ հասկանային, թե ինչ պետք է անեինք մենք, օրինակ՝ բայրաքթարերի դեմ: Պետք էր առավել ուշադիր լսեինք, թե ինչ են ասում զինվորականները, հասկանայինք, թե քաղաքական ուժերը ինչո՞ւ ոչինչ չեն անում, որ դադարեցնեն պատերազմը»,-այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Անդրադառնալով Արցախյան 2-րդ պատերազմի զոհերի թվին՝ նա նշեց, որ պետք  է պաշտոնական և հիմնավոր թվեր հնչեն:

«Երբ ասում եք՝ զոհերի մասին անընդհատ մի հիշեցրեք, մեզ ցավ եք պատճառում, մենք այդ ցավը չենք ուզում բորբոքել, բայց պետք է ապրել՝ չմոռանալով, թե ինչ է եղել: Օրինակ՝ այսօր Եռաբլուրում հուղարկավորված տղերքի ծնողների համար շատ լուրջ հարց է, նրանց վերքը հերթական անգամ բզբզում են, հնարավոր է ընդամենը կանչել այդ մարդկանց ներկայացուցիչներին և այդ տապանաքարերի հարցը ողբերգության չվերածել, որովհետև այդ ընտանիքներում հիմա իրական ողբերգություն է, քանի որ ինչ-որ մեկը որոշել է այս կամ այն տապանաքարը դնել: Կարելի է այդ հարցը լուծել, դա բարդ հարց չէ»,-նշեց նա:

Նա հանդես եկավ առաջարկով, որ դադարեցնեն բանակին ուղղված բոլոր քննադատությունները:

«Այս բանակը մեր բանակն է, այդ բանակը հաղթել է առաջին պատերազմը, 44 օր կռվել է աշխարհի ամենահզոր բանակի դեմ, ոչ պաշտոնական տվյալներով այդ բանակը թշնամուն 18-20 հազար զոհ է պատճառել»,-ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել