Չեմ պատվաստվել covid-19-ի դեմ, և այդ առնչությամբ ուզում եմ կիսվել մտքերովս․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՊԱՏՎԱՍՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Չեմ պատվաստվել covid-19-ի դեմ, և այդ առնչությամբ ուզում եմ կիսվել մտքերովս՝

1.‼ Պատվաստանյութի կազմում գտնվող յուրաքանչյուր բաղադրիչ ծառայում է որոշակի նպատակի, և յուրաքանչյուր բաղադրիչ փորձարկվում է արտադրության գործընթացում: Պատվաստանյութերի մեջ մտնում են մասնավորապես հետևյալ բաղադրիչները՝ հակագենը, կոնսերվանտները, կայունացուցիչները, մակերեսային ակտիվ նյութերը, լուծիչները և այլն:

2. ‼ Պատվաստանյութի բոլոր բաղադրիչները ստուգվում են անվտանգության տեսակետից: Պատվաստանյութի փորձարկումը որպես կանոն իրականացվում է 3 փուլով: Դրա համար պետք է բավարար ԺԱՄԱՆԱԿ: Տարբեր մասնագետներ փորձարկման ժամանակաշրջանը տարբեր են նշում, բայց չեմ լսել, որ մեկ տարվա ընթացքում կարելի է արդյունավետ և անվտանգ պատվաստանյութ ստանալ:

3. ‼ AstraZeneca-ի SARS-CoV-2 վարակի սիմպտոմատիկ ընթացքի դեմ պաշտպանության արդյունավետությունը, որը տրամադրվում է COVID-19 AZD1222- ի դեմ պատվաստանյութով, կազմում է 63,09%:

4. ‼ Արդյոք վստահ ենք, որ մեծ վնաս չենք ստանալու այս փուլում լրիվ ու բավարար փորձարկում չանցած պատվաստանյութերի կիրառման արդյունքում.

5. ‼ Արդյո՞ք այս փուլում պատվաստանյութ ստանալով, ինքներս չենք դառնում բժշկական փորձի օբյեկտ, իսկ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:
……………………………………………………………….
Այս մտքերն ինձ հուշում են, որ՝

✅ պատվաստվելու հարցը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը.
✅ չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել