ԱԺ-ն որոշեց մշտական հանձնաժողովների թիվը․ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը մերժվեց

Ազգային ժողովը 33 «կողմ», 68 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայների հարաբերակցությամբ չընդունեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացրած որոշման նախագիծը և 67 «կողմ», 27 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած որոշման նախագիծը։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել էր ԱԺ որոշման նախագիծ՝ առաջարկելով ութերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 12 մշտական հանձնաժողով՝

  1. աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
  2. առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
  3. արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով (10 անդամ),
  4. գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (9 անդամ),
  5. եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
  6. արդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
  7. աշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ),
  8. ետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ),
  9. արածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
  10. արածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ),
  11. նտեսական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ),
  12. ինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ):

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց, որ հանձնաժողովներից երկուսը՝ առողջապահության հարցերի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, ձևավորվում են նախորդ` 7-րդ գումարման ԱԺ-ում գործող առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ:

«Նախագծով առաջարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը սահմանել՝ նրանց ծանրաբեռնվածության, ինչպես նաև այն հաշվարկով, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա մեկ տեղ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացրած որոշման նախագիծը ներկայացրել էր Հայկ Մամիջանյանը։

««Պատիվ ունեմ» խմբակցությունը առաջարկել է որոշման նախագիծ, որին միացել են մեր գործընկերները «Հայաստան» խմբակցությունից։ Առաջարկում ենք ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։ ՀՀ-ից Արցախին տրվող աջակցություն՝ թե՛ ֆինանասական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հումանիտար, սոցիալական և այլ բնույթի։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթաց, Արցախի հետ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, տնեսական կապեր, տարածաշրջանային անվտանգություն, Արցախի ԱԺ-ի հետ համագործակցություն, միջպորհրդարանական կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր և այդ այլ ոլորտները կարգավորող օրենքները համակարգելու և աշխատանքի կազմակերպման համար։

Խոսելով հանձնաժողովի ստեղծման հիմնավորումից՝ պիտի փատեմ, որ 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կրեցին ծանր մարդկային, բարոյական և նյութական վնասներ, որոնց հետևանքով երկու հայկական պետությունները հայտնվել են խորը ճգնաժամում, որի հաղթահարումն ունի բացառիկ կենսական նշանակություն։ Անհրաժեշտ է պատշաճ միջազգային գնահատական տրվի ադրբեջանա-թուրքկան ագրեսիային, քանի որ միակ միջազգային կազմակերպությունը, որն առ այսօր արձանագրել է այդ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, տվել է լիարժեք գնահատական, հանդիսանում է Եվրոպական խորհրդարանը։

Անհրաժեշտ է նաև կարգավորել Մինսկի խմբի շրջանակներում մինչ 2020 թվականի պատերազմը մշակված ձևաչափի կարգավորման սկզբունքների ու տարրերի շրջանակ վերադարձումը, Արցախում ռուս խաղաղապահների համար ԵԱՀԿ նորկայացուցչական կարգավիճակի ապահովումը մինչև միջազգային շրջանակներում հակամարտության լիարժեք կարգավորումը՝ Արցախում նրանց շարունակական ներկայությունն ապահովելու համար»,- ասել էր նա։

Հանձնաժողովի տիրույթում է գտնվելու նաև ՀՀ-ի և Ադրբեջան միջև և Արցախի ու Ադրբեջանի միջև սահմանազատումների իրականացման միջազգային նորմերի և պրակտիկայի կիրառման ուսումնասիրությունը:

«Կա հնարավորություն, որ քաղաքական մեծամասնությունը ցույց տա, որ ինքը պատրաստ է կառուցողական աշխատանքի՝ հանուն Արցախի։

Ցանկացած պատգամավոր, որը դեմ կքվեարկի Արցախի հարցերով մշտական հանձնոժողովի ստեղծմանը, չի կարևորում Արցախի խնդիրների մշտական, հետևողական լուծումը»,- նշել էր Մամաջանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել