«Կոռեկտության կոչ եմ ձեզ անում, ինձ հետ հավասար մի խոսեք», «Անջատեք խոսափողը, լքեք ամբիոնը»․ վեճ՝ Աննա Մկրտչյանի մասնակցությամբ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի ժամանակ վիճաբանություն սկսվեց դահլիճում։

Իր ելույթում Մկրտչյանը նշեց՝ «Նիկոլ», ինչից հետո ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նրան կոռեկտության կոչ արեց։ Պատգամավորը պատասխանեց․ «Ձեր կարծիքով անձի անունը հնչեցնելը կոռեկտ չէ՞»։

Հակոբ Արշակյանը նորից կոռեկտության կոչ արեց՝ «Ինձ հետ զուգահեռ մի խոսեք»,-ասաց նա։

Այնուհետ Մկրտչյանը նորից ասաց՝ «Նիկոլ», հետո երկույթում նորից նշեց՝ «կապիտուլյանտ Նիկոլը»։ Այդ ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց պատգամավորին, այնուհետև զրկեց ձայնի իրավունքից․ «Անջատեք ելույթ ունեցողի խոսափողը, տիկին Մկրտչյան, ես եմ վարում նիստը, դուք չէ, որ պետք է ասեք՝ ով ինչ խոսի, ես զարմանում եմ, որ դուք, իմ կարծիքով՝ փորձելով աչքի ընկնելով այս երեք-չորս օրվա ընթացքում, չի եղել նման դեպք, որ պատգամավորը թույլ է տվել ձեր բառապաշարը։ Ձեզ արգելում եմ այստեղ այդ բառապաշարով խոսելը, ես կարող եմ ձեզ նույնիսկ դահլիճից դուրս հրավիրել»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել