Թողել էր աղբարկղում, ապա զանգահարել

Մայիսի 22-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը զինամթերք ունի և թողնում է «Սասունցի Դավիթ» կայարանից Սևանի փողոց տանող գետնանցման վերջում տեղադրված աղբարկղում: 

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի` 12 և 5,45 մմ տրամաչափի 167 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:  Կատարվում է հետաքննություն:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել