Մաքսային ծառայողի երդումը

Առաջին անգամ մաքսային ծառայության ընդունված անձը, մինչև իրեն հատուկ կոչում շնորհելը, վերադաս մաքսայինմարմնի ղեկավարի ներկայությամբ հանդիսավոր պայմաններում պետք է երդվի`

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ` հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողի լիազորություններն իրականացնելիս խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենսդրությունը, քաղաքացու իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, պաշտպանել Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախությունը և անվտանգությունը, բարեխղճորեն կատարել պաշտոնեական պարտականությունները և արժանապատվորեն կրել մաքսային ծառայողի բարձր կոչումը»:

Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

Մաքսային ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը:

Մաքսային ծառայողի ստորագրած երդման տեքստը կցվում է նրա անձնական գործին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել