Տալվորիկի հիմնական դպրոցը վերանորոգման կարիք ունի (Տեսանյութ)

18 աշակերտներ ունեցող Արմավիրի մարզի Տալվորիկի հիմնական դպրոցում դասավանդում է 16 ուսուցիչ: Դպրոցի տնօրեն Մարինե Սաֆարյանի խոսքով` դպրոցը հիմնովին վերանորոգման կարիք ունի:

 

«Դպրոցը տիպային շենք չէ: Դասասենյակները փոքր են, չնայած դպրոցում սովորում են 18 աշակերտ, սակայն այդ աշակերտներն ունեն իրավունք արժանավայել, հանրակրթական դպրոցում ուսում ստանալ»,- Իրավաբան.net-ին ասաց Մարինե Սաֆարյանը:

 

Դասարանները երկկոմպլեկտ են: Ուսուցիչները ստիպված են լինում 45 րոպե տևողությամբ դասաժամի ընթացքում երկու դասարանի աշակերտների հետ աշխատել: Ամենամեծ դասարանում սովորում են 4 աշակերտներ:

 

Տալվորիկի հիմնական դպրոցը նաև ջրի խնդիր ունի: Տնօրենի խոսքով` երեխաներն են իրենց հետ շշերով ջուր բերում դպրոց: Դպրոցը բացի վերանորոգման խնդրից, նաև ռուսաց լեզվի մասնագետի կարիք ունի:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել