Ձեռքի հրազենի տեսակները

Համառոտ տեղեկություններ հրազենի այն տեսակների վերաբերյալ, որոնք հանդիպում են քննչական պրակտիկայում:

Ատրճանակներ են կոչվում ակոսավոր, կարճ փողով, բազմալիցք ավտոմատ հրազենը: Մարտամթերքի մատակարարումը կատարվում է փամփշտատուփից, որը սովորաբար տեղավորված է հրազենի բռնատեղում: ԽՍՀՄ թողարկման ատրճանակներն են՝ «ТТ» (Տուլայի գործարանի կոնստրուկտորն է Տոկարևը) և «ПМ» (կոնստրուկտորն է Մակարովը):

Ատրճանակները (թմբուկավոր) ունեն նույն նպատակը, ինչ որ առանց թմբուկի ատրճանակները, սակայն տարբերվում են վերջիններից նրանով, որ սրանք ինքնալից չեն և հրասանրի փոխարեն ունեն նույն ֆունկցիան կատարող պտտվող թմբուկ: Գործնական նշանակությւոն ունի յոթ լիցքանի, 1895թ. ռուսական «Նագան»-ը՝ 7,62 մմ տրամաչափով:

Վերջին ժամանակներ շատ են հանդիպում անձայն ատրճանակ, ավտոմատ, նշանառու հրացան և նռնականետ զենքերը: Բոլոր երկրներում զենքը մարտի ժամանակ անձայն ու աննկատ դարձնելու համար հրափողի վրա հագցնում են խլացուցիչ և բոցամարիչ: Սակայն նման ձևափոխումը ծանրացնում է զենքը, խանգարում է նրանց արագ և անսպասելի կիրառմանը, ինչը հաջողության յուրահատուկ երաշխիք է:

Անձայն ատրճանակը քիչ է տարբերվում, օրինակ, Մակարովի 5,45 մմ սովորական ատրճանակից, նույնքան թեթև է, կշռում է 680 գրամ, նույնքան փոքր, որ տեղավորվում է ափի մեջ: Բայց տրամաչափն արդեն 7,62 մմ է, պահունակի տարողությունը վեց փամփուշտ: Ընդ որում կրակոցի ձայնը բոլորովին չի լսվում: Նույնպիսի բարձր մարտական հատկություններ ունեն ռուսական անձայն ու բոցամարիչ ինը մմ-անոց տրամաչափով (ПБ) ատրճանակը: Վերջինս ունի մի շարք կառուցվածքային առանձնահատկություններ, որով և տարբերվում է իր համանման խմբի տեսակներից: Այն առանձնահատկություննեն են՝ փողի մեջ եղած թափանցող բազմաթիվ մանր անցքերը, խլացուցիչ ու բոցամարիչ կցափողը, որի երկարությունը գերազանցում է փողի երկարությանը և այլն:

Ատրճանակ-գնդացիր (ավտոմատ): Խորհրդային արտադրության ավտոմատների կոնստրուկտորներն են Դեկտյարյովը, Շպագինը, Սուդաևը, Կալաշնիկովը: Տրամաչափն է՝ 7,62 մմ, քաշը՝ 3,6-3,8 կգ: Կարելի է կրակ արձակել ինչպես ավտոմատ, այնպես էլ հատ-հատ ռեժիմով: Փամփշտատուփը պարունակում է 30 փամփուշտ: Գնդակի թռիչքի երկարությունը 1000 մետր է:

Հրացանը երկար փողով, ոչ ավտոմատ մարտական հրազեններն են: Փողի տրամաչափն է 7,62 մմ: Փողանցքն ունի 4 ակոս: Գնդակի թռիչքը գերազանցում է 3000 մետրը: Հրազենի այս տեսակին փոխարինել են կարաբիններն ու ատրճանակ-գնդացիրները (ավտոմատները):

Կարաբինը հրացանի տարատեսակ է, որը վերջինից տարբերվում է երկարությամբ (ավելի կարճ է) և թեթև քաշով: Այն մեծ տարածում ստացավ 30-ական թվականների վերջերին: ԽՍՀՄ կարաբինների տրամաչափը 7,62 մմ է, փողի երկարությունը՝ 512-517մմ, փողանցքն ունի 4 ակոս:

Ռևոլվերը կարճ փողով, ակոսավոր, բազմալիցք, ոչ ավտոմատ հրազեն է: Որպես փամփշտատուփ ծառայում է պտտվող թմբուկը, որի վրա կան խորշեր փամփուշտների համար: Թմբուկը պտտվելով փամփուշտներն ուղղում է դեպի փողը՝ կրակ արձակելու համար: Հրահանը քաշելիս թմբուկը պտտվում է: Կրակված պարկուճները թմբուկի խորշերից հանվում են ռևոլվերի վրա եղած շամփուրով կամ կորիզով` նայած ռևոլվերի սիստեմին:

Ողորկափող որսորդական հրացանները նախատեսված են կոտորակով, մանրագնդակով և հատուկ գնդակներով լիցքավորված փամփուշտներով կրակելու համար: Դրանց հիմնական մասը ոչ ավտոմատ են, բայց կան նաև ավտոմատ ողորկափող նմուշներ (օրինակ՝ МЦ-21):
Ըստ հարվածվող մեխանիզմի կառուցվածքի տարբերվում են արտաքին և ներքին հրահանով հրացաններ: Փողերի քանակով լինում են՝ միափող, երկփող և եռափող: Ողորկափող հրացանների տրամաչափը տատանվում է 12-32-ի սահմաններում, բայց առավել տարածում ունեն 12, 16, 20 տրամաչափերը:

Ակոսավոր որսորդական հրացանները՝ «Медведь», «Лось», «Барс-1» և այլն, նախատեսված են արդյունաբերական որսի համար: Դրանց համար նախատեսված են հատուկ որսորդական փամփուշտներ:

Կոմբինացված որսորդական հրացաններ ունեն ինչպես ողորկ, այնպես էլ ակոսավոր փողեր: Ողորկ փողերը նախատեսված են սովորական որսորդական փամփուշտների համար, որոնք լիցքավորվում են մանրագնդակով, կոտորակով կամ գնդակով: Ակոսավոր փողերը նախատեսված են հատուկ որսորդական փամփուշտների կամ սպորտային-որսորդական փամփուշտների համար: Պրակտիկայում հաճախ հանդիպում է ձևափոխված հրազենը, որն, ըստ էության, սովորական հրազենի միտումնավոր այլակերպումն է:

Հրազենի ձևափոխումը հիմնականում կատարվում է հրացանի փողը և կոթը կարճացնելով, որպեսզի հեշտանա այն հագուստի տակ թաքցնելը: Որոշ դեպքերում էլ ձևափոխությունը կատարվում է այլ հրազենի փամփուշտ օգտագործելու նպատակով (ասենք՝ ռևոլվերի թմբուկի խորշերի մեծացումը և այլն):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել