Ի՞նչ անել, եթե Ձեզ հայտնի է դարձել նախապատրաստվող հանցագործության մասին

Կարող է պատահել այնպես, որ յուրաքանչյուրս կամա թե ակամա տեղեկանանք նախապատրաստվող հանցագործության մասին:

Ի՞նչ անել նշված իրավիճակում:

Նախ նշենք, որ քրեական պատասխանատվություն է առաջացնում միայն հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը:

Այսինքն, եթե տեղեկությունը հավաստի և հաստատապես հայտնի չէ, ապա պատասխանատվության մասին խոսք չի կարող գնալ:

Բացի այդ, հանցագործություն չէ, հետևապես պատասխանատվություն չի կարող առաջացնել նաև նախապատրաստվող ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության մասին չհայտնելը:
Եվ վերջում ավելացնենք, որ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը պատժվում է տուգանքով՝ 300 000-ից 500 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հանցանք կատարած անձի ամուսինը և մերձավոր ազգականները հանցագործության մասին չհայտնելու համար քրեական պատասխանատվության ենթակա չեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել