Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է համացանցում հրապարակված ձայնագրությունը, որը վերագրվում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին:
Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Համացանցում հրապարակված ձայնագրության մեջ որպես բժիշկ Արմեն Չարչյան ներկայացած անձը պարտադրում է աշխատակիցներին մասնակցել ընտրություններին: