Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը թույլ չի տվել, որ աշխատակիցները մասնակցեն ՔՊ-ի քարոզարշավին և հորդորել է մասնակցել «Հայաստան» դաշինքի քարոզարշավին. ՔԿ

2021թ. հունիսի 18-ին Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակույթի կենտրոնի տնօրենը, օգտագործելով աշխատողների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, աշխատանքից ազատելու սպառնալիքով, առերևույթ խոչընդոտել է նրանցից մեկին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին, միաժամանակ հարկադրել վերջինիս և մյուս աշխատակիցներին մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպած նախընտրական քարոզչությանը:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվել են մշակույթի կենտրոնի աշխատակիցները, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:Մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է՝ ծառայողական կախվածությունն օգտագործելով՝ աշխատակցի՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել