Ամառանոցի հարևանը մեղադրվում է

Մայիսի 13-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևան քաղաքի մի բնակչուհի և հայտնել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցից հարևանը գողացել է ոռոգման համար նախատեսված երկաթյա խողովակները:

Մայիսի 14-ին, ժամը 18.00-ին, բաժին է հրավիրվել Արտակ Գ.-ն և խոստովանել կատարածը:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է հետաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել