Ոստիկաններն ընտրակաշառք տալու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ

Հունիսի 9-ին ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչները կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին բնամթերքի տեսքով կաշառք են տվել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունիսի 8-ին այդ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղարի՝ Գավառում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին:

Հունիսի 9-ի առավոտից սկսած՝ գրասենյակի քարտուղարը, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 դրամ արժողության: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կուսակցության գրասենյակի ղեկավարն ու քարտուղարը ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել