Բանավեճի եմ հրավիրում Նիկոլ Փաշինյանին. բանավեճ ներկայի և ապագայի մասին: Այս մասին հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրեց բանավեճի, բնականաբար իր համար հարմար օպոնենտներ է գտել և հրավիրում է բանավեճի՝ խոսելու անցյալի մասին»,-ասում է Մարուքյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ երեք նախագահներն արդեն 3-րդ օրն է բանավիճում են քյաբաբների մասին, իրար «մեյիդը» փռելու մասին, ոտնատակ տալու մասին:
«Ես պատրաստ եմ ցանկացած հեռուստաեթերում տետ ա տետ բանավիճել այս խնդիրների շուրջ»,-նշեց նա: