Մարզային այցերի շրջանակում հունիսի 7-ին ԵԿՄ վարչության, մարզխորհրդի և տարածքային բաժանմունքների նախագահները, վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ Արարատի մարզում էին՝ հանդիպում-քննարկում անցկացվեց մարզի երկրապահների հետ:
Սասուն Միքայելն իր ելույթում անդրադարձավ Կամավորականների կատարած աշխատանքին պատերազմի ընթացում և դրանից հետո:
«Դուք մեծ «զասլուգա» ունեք, որ մենք այսօր անկախ պետություն ունենք, ինքնիշխանություն ունենք, հանկարծ էս էլ չկորցնեք ժողովուրդ ջան»,-ասաց ԵԿՄ նախագահը:
Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է անեն, որ ամեն վայրկյան իրավիճակը կայունանա, քաղաքական խժդժություններն էլ վերանան:
«Պետք է համախմբվենք, որ մեր սերունսը ապագա ունենա: Բանակն էլ այսօր քուն-դադար չպիտի ունենա, ժամ-ժամ պետք է համալրվենք»,-նշեց Սասուն Միքայելյանը: