Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի` Արա Ն.-ի:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմինե Ն.-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարել է շորթում և ծեծել նրան:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: