Եվրամիության դեսպանը այցելել է Մեղրի

Հունիսի 1-ին՝ ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի երկրորդ օրը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոյի հետ Մեղրի համայնքում էին։ Այս մասին հայտնում է Մեղրիի համայնքապետարանը։

«Այցի շրջանակներում դեսպանը հանդիպում ունեցավ համայնքի ղեկավար Մ. Զաքարյանի և ղեկավարի տեղակալ Ա. Սամվելյանի հետ: Հանդիպման ընթացքում Մ. Զաքարյանը դեսպանին ծանոթացացրեց առկա խնդիրներին, ինչպես նաև ներկայացրեց համայնքի զարգացման հնարավորություններն ու ուղիները: Գոնզալո Սեռանոյը նշեց, որ Մեղրին յուահատուկ դիմագիծ ունի և այստեղ նրանք տեսնում են գյուղատնտեսության ու զբոսաշրջության ոլորտներում հետագա համագործակցության համար առկա նախադրյալները:

Այցի ժամամակ կողմերը քննարկեցին նաև միջնաժամկետ զարգացմանն ուղղված համագործակցության հետագա հեռանկարները, որի շրջանակներում անդրադարձան Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքներին: Դեսպան Վիկտորինն ու Մ. Զաքարյանն ընդգծեցին այս առանցքային ծրագրի կարևոր նշանակությունը ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ՀՀ քաղաքացիների համար:

Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության հույս հայտնեցին»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել